Ոստիկանության Մուշ-ի բաժինը փնտրում է ռուսական սահմանապահ զորքերի զինծառայող՝ՀՀ քաղաքացի Արթուր Սուրենի Աֆյանին՝ծնված 1989 թվականին:Ոստիկանության Մուշ-ի բաժնի պետ Հրաչյա Սահակյանը Շանթ հեռուսատաընկերության լրագրող Լուսինե Հայրապետյանի հետ զրույցում փոխանցել է,որ Արթուր Աֆյանը այսօր առավոտյան չի ներկայացել ծառայության ու չի պատասխանել ծառայակիցների հեռախոսազանգերին:Նրանք Աֆյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ փորձել են ճշտել նրա կնոջից՝Ալվարդ Մկրտչյանից,ով ասել է,որ ամուսինը տանը չէ:Ալվարդ Մկրտչյանը ոստիկանության Մուշ-ի բաժնում հայտարարություն է տվել այն մասին,որ սահմանապատ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը փետրվարի 21-ի առավոտյան տանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել:Ոստիկանությունը Արթուր Աֆյանի որոնողական աշխատանքները շարունակում է:
Արթուր Մելիքյան