Քաղաքային տեսարանն այն արգումենտներից մեկն է, թե ինչու ենք մենք ընտրում մեր ուղևորությունը դեպի այս կամ այն քաղաք: Մեծ քաղաքները միշտ լի են լույսերով, հեռանկարներով և կյանքով: Դրանք ցույց են տալիս մշակույթների տարբերությունը և զարմացնում իրենց մթնոլորտով: Լինելով այս կամ այն քաղաքում՝ մենք հաճախ ենք հիշում այցելած վայրերը, սակայն քաղաքի ընդհանուր պատկերը, որը մենք տեսել ենք ինչ որ բարձրահարկ շինության տանիքից, ստվերում է ամեն ինչ և դառնում մեր հիշողությունների առաջնային պատկերը: