Ամերիկահայ ինժեներ, սպորտսմեն, բժշկագիտության դոկտոր և վերջապես հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թ փետրվարի 22-ին՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ղարաբաղցի ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը նույնպես օդաչու է եղել։ Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-73 թթ սովորել է «Drexel» համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում և 1977 թ պաշտպանելով թեզը՝ ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ 1974-78 թթ մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982 թ-ից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում։ 1973 թ որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի «3Մ» գործարանում։ 1976-78 թթ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել։ 1978 թ որպես վիրաբույժ և բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեկսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։ 1986 թ ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987 թ՝ տիեզերանավի բժշկի վկայագրեր։ 1980 թ հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն)։ 1989 թ մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։ Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի և տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Ջեյմսը 337 ժամ անց է կացրել տիեզերքում։ Հայ տիեզերագնացն ամուսնացել է ամերիկացի Թանդ Բենսոնի հետ։ Նրանք 4 երեխա ունեն։ Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամեիկացի ինժեներ- մեխանիկների միության, Ալֆա և օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի և այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ։ Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դեպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թ և 1991 թ տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։ Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։

 

 

Գրիգորյան Ժորա