Առաջատար հոգեբանների կարծիքով մեր ժամանակներում սելֆիները դարձել են օրվա որոշակի հատվածի անբաժանելի մաս,որը միավորում է սմարթֆոնների բոլոր տերերին: Այսօր գրեթե բոլորը ինքնանկար են անում: Մասնագետները պարզել են, որ եթե նման զբաղմունքով տարված են ուժեղ սեռի ներկայացուցիչները, ապա դա կարող է վկայել հոգեկան խնդիրների առկայության մասին:



Մասնագետները ենթադրում են, որ իրենց սելֆիները հրապարակող տղամարդիկ նյարդային համակարգի գործունեության հետ կապված խնդիրներ ունեն: Նրանց ուսումնասիրություններին մասնակցել է 18-40 տարեկան 800 տղամարդ:


 

Որոշ տղամարդիկ նույնիսկ այնքան տարված են լինում սեփական պատկերով, որ սոցցանցերում նկարները հրապարակելուց առաջ նախընտրում են հատուկ ծրագրերի միջոցով խմբագրել դրանք: