Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում միջազգային հանրության սկզբունքներին - ասել է Քերրին: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ հնարավոր է լրացուցիչ պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի դեմ, հայտնում է Reuters-ը:

 


«ԱՄՆ և նրա դաշնակիցները չեն պատրաստվում խաղալ այս խաղը Ռուսաստանի հետ, մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը: Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում միջազգային հանրության սկզբունքներին» - ասել է Քերրին: Ավելի վաղ, Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոն Էրնեստը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ կարող է ընդունվել ավելի դաժան պատժամիջոցներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, որը կապված է արեւելյան Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունի հետ:

 


Ավելի վաղ, ԱՄՆ սենատորները կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես չի բացառել նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն կոչ է արեր ԱՄՆ-ին և ԵՄ-ին ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

 

 

Ժորա Գրիգորյան