Ֆրանսիայի ֆուտբոլի լիգան երկու խաղով որակազրկել է ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, տեղեկացնում է կազմակերպության կայքը:

 

Ֆուտբոլիստը որակարզկվել է հունվարի 25-ին կայացած «Սենտ Էթյենի» հետ խաղում կիսապաշտպան Ռոմեն Ամումայի դեմ կոպիտ խաղի պատճառով: Իբրահիմովիչն այդ խաղում ստացել է դեղին քարտ, սակայն հանդիպումից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի լիգան որոշել է քննարկել դրվագը:

 

Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի Գավաթի քառորդ եզրափակիչի խաղերը:

 

 

Ֆուտբոլային հասարակություն