• Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և իրար սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորմամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպես, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակար ու հաճելի լինելու համար:


• Պետք է ոչ թե գեղեցիկ կին փնտրել, այլ բարեբարո: Գեղեցիկ տեսքով, բայց չարաբարո կինը գեղեցկախայտ օձ է: Ով փափագում է շատ գեղեցիկին կնության առնել, վերջիվերջո կամ խելագարվում է, կամ աղքատության մեջ ընկնում: • Կնոջ գեղեցկությունը նրա կերպարանքի վայելչությունը չէ, որ օր առ օր եղծվում է, այլ համեստությունն ու հնազանդությունը , որոնք մինչև վերջ էլ չգիտեն պակասել:


• Ով ամեն ինչում իր կնոջ կամքին է հետևում, իրեն գերի է դարձնում, իսկ ով միշտ ընդդիմանում է, իրեն թշնամի է դարձնում: Ուստի ամուսնացածը խոհեմության կարիք ավելի ունի, քան ամուրին, որովհետև ամուրին հոգ է տանում միայն իրե՛ն լավ կառավարելու մասին, իսկ ամուսնացածը՝ միաժամանակ իրեն ու իր ամուսնուն:


• Տղամարդուն վայել չէ կնոջը որպես անարգ աղախին պահել, ոչ էլ՝ որպես ամուսնուն հրամայող տիկին, այլ չափավորության մեջ պահել:


Ծարունակությունը՝ այստեղ