Բազմիցս ապացուցված ճշմարտություն է, որ կնոջ սիրտը գրավելու ամենահեշտ ճանապարհը նրան հաճոյախոսելն է: Չէ՞ որ կանայք սիրում են ականջներով, խոսքի ազդեցությունն ամենահզոր զենքն է տղամարդու համար՝ գրավելու կնոջ սիրտը:


Իսկ ի՞նչ պետք է շշնջալ կնոջ ականջին, որ արագացնի նրա սրտի աշխատանքը, խելաքահան անի նրան, ինչպիսի՞ն պետք է լինի հաճոյախոսությունը.


Նախ պետք է հաճոյախոսել ճիշտ ժամանակին ու տեղին, հաճոյախոսությունը պետք է հնչի հնարավորինս անկեղծ ու բնական, զերծ մնացեք շինծու և շաբլոն արտահայտություններից: Աշխատեք այնպիսի բառեր ընտրել, որ ծիծաղ չառաջացնեն շրջապատում: Պատկերացրեք՝ ինչպիսի ծիծաղի զգացում կզգա ձեր ընտրյալը, եթե նրան անվանեք մռութս, ձկնիկս, իմ սրտի տիրուհի...


Բնավ պետք չէ ընդօրինակել ֆիլմերից կամ ռոմանտիկ գրականությունից. «Քո աչքերի փայլը ինձ գերել է, քո ժպիտը կարծես երկնքում փայլող աստղիկներ ինձ հիշեցնի...», նման վեհաշունչ բառերը կարող են կեղծ հնչել և, հետևաբար, հիասթափության պատճառ դառնալ:


Շարունակությունը՝ այստեղ