Սաուդյան Արաբիայի կրթօջախներից մեկում Շայիխ Բանդար ալ-Խայբարի անունով մուսուլման հոգևորականն ուսանողներին է ներկայացրել իր նոր տեսությունը՝ Արեգակի շուրջ Երկիր մոլորակի չպտտվելու վերաբերյալ:


Դասախոսը նախ և առաջ իրեն ուղղված հարցին փորձել է պատասխանել՝ մուսուլմանական գրականությունից արված մեջբերումներով, ապա՝ բավականին ինքնավստահ կերպով դիմել է տեսական, տրամաբանական օրինակի օգնությանը՝ «Եթե Երկիրը պտտվում է, ապա Չինաստանը ևս պտտվում է, և Շարժայից Չինաստան թռչող ինքնաթիռն այդպես էլ չի հասնի իր ժամանման վայրը»:


Ի դեպ, շայիխը գլխավորում է Սաուդյան Արաբիայում հասարակության ընչազուրկ խավերի կրթությամբ զբաղվող հիմնադրամներից մեկը, որն իր ճյուղավորումներն ունի նաև արաբական այլ պետություններում:
Եթե մուսուլմանների գալիք սերունդներին նման անհեթեթ տեսություններով են կրթում, ապա ամենևին էլ պետք չէ զարմանալ առավել հիմնավոր գաղափարական հենք ունեցող տարաբնույթ իսլամական ծայարահեղ արմատական կառույցների շարքերի՝ «ջիհադականների» անընդհատ աճող հոսքերով համալրվելու հանգամանքից:

 

 

 

Արմեն Պետրոսյան