Նայեցի Նիկոլի Հայտարարությունն ու հարցուպատասխանը ու արդյունքում կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվորեն գործող միակ իրական ընդդիմադիրն է, իսկ մնացածը, այդ թվում նաև ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու Ժառանգությունը քվազի-ընդդիմություն են, ովքեր արդեն բացահայտորեն կոմֆորմիզմով են զբաղված։


Ընդ որում, եթե Ժառանգությունը դեռ այս ու այն կողղմ է նետվում ու փորձում է արմունկներով աշխատելով գոնե մի փոքր տեղ պահել իր համար ընդդիմադիր դաշտում ու մի կերպ վերմակը ձգել իրենց վրա, ապա ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն լրիվ ՕԵԿ-ացան, իսկ Ջհանգիրյանի հետ բաց առճակատումը տեսախցիկների առաջ գալիս է ուղղակի փաստելու, որ Նիկոլի ու ՀԱԿ-ի միջև այլևս բոլոր կամուրջները վառված են ու առաջին հերթին նրա համար, որ ՀԱ-ը վերջնականապես վերածվեծ գրպանային ընդդիմության։


Այս պահի դրությամբ, միայն Նիկոլն է, որ հետևողականորեն ու փաստարկված բարձրացնում է հրաժարականի պահանջ, ընդ որում, չի հիմնվում միայն այն փաստերի վրա, որոնք անձնապես իրեն ու իր կողմնակիցներին են վերաբերում, այլև վերջին տարիների բոլոր ապօրինությունների ու անարդարությունների վրա, որոնք ուղղակի ու անուղղակի կերպով կապված են այս իշխանությունների հետ։


Չեմ ուզում, որ սա ընկալվի որպես Նիկոլի գովք, որովհետև անձամբ իմ պարագայում նա դեռ գերագույն հեղինակություն չէ, ուղղակի արձանագրում եմ, որ ընդդիմադիր ասված կեցվածք միայն ինքը դրսևորեց ու առայժմ դիմանում է ժամանակի փորձությանը։


Դա լավ է իր՝ նիկոլի համար, բայց դա շատ վատ է այս երկրի համար, որովհետև один в поле не воин, իսկ Նիկոլը ոչ այդքան ռեսուրս, ոչ էլ հեղինակություն ունի, իր ուսերի վրա վերցնելոււ ընդդիմադիր դաշտի ողջ ծանրությունը։

 

 

Գեղամ Ասլամազյան