ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին՝ տարեդարձի առթիվ.


"Հարգելի Արթուր, շնորհավորում եմ ծննդյանդ 35-ամյակի առթիվ:
Հայկական բռնցքամարտի դպրոցը խոր արմատներ եւ հիանալի ավանդույթներ ունի, որոնց արժանապատիվ շարունակողն ես դու: Սակայն հայկական բռնցքամարտը նաև մեծ ներուժ ունի, եւ աշխարհի տարբեր ռինգերում քո տպավորիչ հաղթանակներով դու ոչ միայն շարունակում եւ մասսայականացնում ես ավանդույթները, այլեւ նորովի բացահայտում այդ ներուժն ու հաստատակամորեն իրացնում այն: Քո ձեռքբերումները, որոնցով հիանում ենք եւ որոնցով ոգևորվում են մեր ապագա չեմպիոնները, նաև հայկական բռնցքամարտինն են:


Մաղթում եմ քեզ առողջություն, շարունակական հաստատակամուևթյուն եւ նոր հաղթանակներ",- նշված է շնորհավորական խոսքում:

 

 

 

Սիրան Գրիգորյան