Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին հայտարարել է անձամբ Աթեշյանը՝ հավելելով. «Այդ օրը պատարագ պիտի մատուցանեմ»:
Սա սպասելի քայլ էր Պոլսո պատրիարքի կողմից: 2012-ին Վանի Աղթամար կղզում ծանր վեճ եմ ունեցել Աթեշյանի հետ, որը պնդում էր, թե հայկական ամբիցիաների պատճառով (նկատի ուներ ցեղասպանության ճանաչման պահանջներ) տուժում է ստամբուլահայությունը: Այդ մարդը և նրա գլխավորած կառույցը կտրված է ոչ միայն հայկական շահից և ազգային արժեհամակարգից, այլև չունի առնչություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ:
Չմոռանանք, որ գործող, բայց փաստացի նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բազմիցս է դիմել մի շարք երկրների իշխանությունների՝ խնդրելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հետևաբար, համոզված եմ, որ թեև ցավալի է ունենալ հայության հետ կապ չունեցող առաքելական պատրիարքություն, բայց մենք չպետք է հույսեր կապենք այդ կառույցի հետ: Նրանք վաղուց մերը չեն:
Նաիրի Հոխիկյան