Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ և հավանություն տվել բարեփոխված և կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված պայմանագրին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լիազորություն ստացավ կառավարության անունից ստորագրել նշված փաստաթուղթը:


Հիշեցնենք, որ խոսքը ամերիկյան ընկերության կողմից համալիրի ձեռք բերման եւ ներդրումային ծրագրի իրականացման պայմանագրի մասին է, որի որոշ կետերի շուրջ Հայաստանի կառավարությանն անհնաժեշտ էր համարել շարունակել բանակցությունները ամերիկյան ընկերության հետ:

 

 

Անահիտ Գրիգորյան