«Նաիրիտ» գործարանը մի քանի տարի է, ինչ չի աշխատում: Թե գործարանի երկար ժամանակ չգործարկելը, թե գործարանի հնամաշ կարգավիճակը մեծապես խոչնդոտում են վերագործարկման հնարավորությունը: Մյուս կողմից էլ շատ կարևոր է հաշվի առնել նաև գործարանի վերագործարկման հետ կապված բնապահպանական գործոնը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործարանը մարդկանց աշխատատեղով է ապահովվում: Ելնելով վերոհիշյալ գործոններից' գործարանի վերագործարկման նպատակահարմարությունը որոշելու համար անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն: Դեռևս անցյալ տարի որոշվեց, որ գործարանը վերագործարկելու համար Համաշխարհային բանկի ներկյայացուցիչները աուդիտ պետք է իրականացնեն գործարանում:
Աուդիտի գործընթացը Համաշխարհային բանկի մասնագետների մասնակցությամբ արդեն իսկ փետրվարին սկզբներին պետք է մեկնարկեր, սակայն աուդիտի մեկնարկը տեղի կունենա փետրվարի 25-ին: Դրական եզրակացության դեպքում, ամենայն հավանականությամբ, կորոշվի վերագործարկել գործարանը:
Ուշագրավ է այն հանգամանանքը, որ Համաշխարհային բանկը հավաստիացնում է, որ նշված խնդրում ՀՀ կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը:
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին նշել է, որ ՀԲ-ն ՀՀ Կառավարության համաձայնության է եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը կապահովի վերլուծությունների բարձր որակ: Նա նաև հավելել է, թե հույս ունեին, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի գործընթացի իրականացման մհամար կարողանան ներգրավել լավագույն փորձագետներին:
Նախատեսվում է, որ մասնագետների կողմից տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ:
Գործընթացի առաջին փուլը կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ 4 տարրերը. 1) գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել. 2) արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա. 3) արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և 4)ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն:
Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:
Նարեկ Պողոսյան