Ամուսնության օր. մի իրադարձություն, որի մասին գրեթե բոլորն են երազում: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես վերջապես կմիանանք մեր սիրելիի հետ և միասին կկառուցենք մեր համատեղ կյանքը' կազմելով ամուր ընտանիք: Սակայն ամուսնությունը մի փոքր ավելին է, քան պարզապես սիրահարվածությունը կամ սերը, որ տածում եք միմյանց նկատմամբ:


Ներդաշնակ ամուսնական կյանք ունենալու համար անհրաժեշտ կլինեն երկուսիդ համատեղ ջանքերը: Ամուսնական կյանք միասին մուտք գործելուց հետո պետք է միասին պահպանեք ձեր ստեղծածը: Դրա համար էլ, մինչև այդ կարևոր քայլին դիմելը ինքներդ ձեզ հարցրեք'


Ինչ՞ը դարձրեց ՆՐԱՆ ձեր միակը:


Ակնհայտ է, որ հիմա կպատասխանեք, թե սիրում եք նրան, դա էր պատճառը: Բայց հարցը բոլորովին էլ դրանում չէ: Մտածեք ավելի լավ, փորձեք հասկանալ, թե ինչու ձեր ունեցած մյուս տիպի հարաբերություններից դուք ընտրեցիք նրա հետ ամբողջ կյանք անցկացնլը: Շատ կարևոր է, որ դուք առանց շրջապատի կամ հենց ինքներդ ձեր ճնշմամբ կայացրած լինեք այդ որոշումը:


Չպետք է ամուսնանալ պարզապես ամուսնանալու համար. օրինակ՝ հիմա հաճախ այդ քայլին դիմում են հուսահատված աղջիկները, որոնք կարծում են՝ արդեն մեծ են և այլևս չեն գտնի իրենց իրական սիրուն:
Պատրա՞ստ եք ամուսնու/կնոջ դերում լինել:


Նախքան ոգևորված ամուսնանալու որոշում կկայացնեք ' հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք դուք պատրաստ եք լինել կնոջ/ամուսնու դերում: Սա արդեն պարզապես ընկեր-ընկերուհի կամ հարսնացու/փեսացու լինել չէ, այլ ավելի պատասխանատու սոցիալական դեր, որը ձեզ կստիպի կիսվել նրա հետ այն ամենով, ինչ ձեր կյանքի մի մասն է կազմում: Այդուհանդերձ, ամուսնությունը ձեզ չի զրկում ազատությունից:


Պատրա՞ստ եք ֆինանսական փորձության:


Ընտանեկան կյանքի մաս կազմող ծախսերը տարբերվում են ժամադրության ծախսերից, երբ վճարում եք միասին ընթրիքի կամ թատոնի տոմսերի համար: Դա ներառում է ավելի մեծ ծախսեր, որի մասին պետք է մանրամասն խոսեք ձեր զուգընկերոջ հետ հետագայում անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: Անկախ նրանից երկուսդ էլ կաշխատեք, թե մեկը կմնա տանը, դուք պետք է նախօրոք իմանաք՝ ինչպես եք հոգալու ձեր ծախսերը:


Շարունակությունը՝ այստեղ