Արդեն որքան ժամանակ է մայրաքաղաքի տարբեր հատվածներում զգուշացնող ցուցանակներ են փակցված «Գիրք կարդալը մոդայիկ է»: Սկզբում անհարմարության զգացում առաջացնող այդ զգուշացումը տարակուսելի էր: Հետո, երբ համամետություն անցկացրի տարբեր ժամանակներում ընթերցանությունը քարոզող ձևերի հետ, հիշեցի Խորհրդային տարիները: Այն ժամանակների քարոզչությունը, թերևս, հանճարեղ լուծում էր գտել ՝ ստեղծելով “ՍՏԵՆԿԱ” կահույքը, որի ճակատային հատվածում մի քանի դարականի գրապահարանն էր: Կահույքի տերերը ուզած-չուզած գրապահարանը լցնում էին գրքերով…
Մեր օրերում տեղեկատվական հոսքը, ինտերնետը և կողմնակի այլ զբաղմունքներ աննկատ դուրս են մղել գիրքն առօրյայից: Իհարկե, կան բազմաթիվ էլեկտրոնային գրադարաններ, մասնագիտական գրականության ահռելի ծավալ է տեղադրված ինտերնետում: Սակայն, այս ամենով հանդերձ ես, օրինակ, նախընտրում եմ կենդանի ընթերցանությունը՝ ոչ վիրտուալ գիրքը:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն քանի տարի է Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Օրվան ընդառաջ ևս մեկ անգամ փաստում եմ, որ մեր ազգի գիրք կարդալու բարի ավանդույթը վերականգնելու անհրաժեշտությունը մեծ է: Ողջունելի է, որ փետրվարի 19-ին մեծ աշխուժություն է նկատվում գրախանութներում, հավատում եմ, որ անգամ այս դարում էլ է հնարավոր վերականգնել գրքի հանդեպ հետաքրքրությունը՝ զերծ պահելով այն բոլոր տեսակի մրցակցություններից:
Ի դեպ, ինքս պատրաստվում եմ այսօր մասնակից լինել գիրք նվիրելու արշավին:
Հովհաննես Մանուկյան