«Իսլամական պետությունը» այսօր հայտարարել է նոր «ալ-Ջազիրա» վիլայեթի ստեցծման մասին, որն ընդգրկում է նաև իրաքյան Քուրդիստանի որոշ հատվածներ (նոր վիլայեթի մաս են կազմում Սինջար, Թալ Աբդա, ալ-Մահալբիա, Թալաֆար, Զումար, ալ-Բաջ և այլ տարածքները):
Առաջին անգամ հյուսիսիրաքյան Քուրդիստանի որոշ տարածքներ ընդգրկվել են «Իսլամական պետության» կազմի մեջ:
Իսլամականների կողմից երկու օր է ինչ լայնամասշտաբ հարձակման թիրախ է դարձել Քուրդիստանը, հատկապես մայրաքաղաք Էրբիլը: ԻՊ-ի զինյալները մի քանի ուղղություններով առաջխաղացում են արձանագրել Էրբիլի ուղղությամբ, մասնավորապես ռազմական բախումներ են տեղի ունենում Էրբիլից մոտ 20-25կմ. հեռավորության վրա գտնվող մի շարք քրդաբնակ բնակավայրերում:




Իսլամականների հաջողությունները հաստատվում են այսօրվա հայտարարությամբ, որով, փաստորեն հռչակվում է նոր վիլայեթ`«ալ-Ջազիրա»-ն: 
Սա ԻՊ-ի պատասխանն է սիրիական քրդաբնակ Քոբանիում և դրան հարակից բնակավայրերում 2014թ. դեկտեմբերից շարունակվող քրդական ստորաբաժանումների հակահարձակմանը, որի արդյունքն եղավ այդ հատվածներից իսլամականների զինուժի դուրսբերումը: 
Հետևաբար, մոտակա օրերին ակտիվ ռազմական գործողությունների ականատեսն ենք լինելու հյուսիսայի Իրաքում իսլամականների և քրդերի միջև:





Սարգիս Գրիգորյան