2014թ.-ին ՀՀ պետական բյուջեի 1 տրլն 168 մլրդ 863 մլն դրամ ծախսերի մեջ առաջինը սոցիալական ծախսերն են (կենսաթոշակներ, նպաստներ եւ այլն)' 343 մլրդ 60 մլն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 29,3 տոկոսը: Անցյալ տարվա համեմատ սոցիալական ծախսերն անցյալ տարի ավելացել են 15,8 տոկոսով:


Երկրորդը' ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերն են' 207 մլրդ 622 մլն դրամ, որոնք ավելացել են 16,2 տոկոսով: Դրանք կազմում են պետական բյւոջեի ընդհանուր ծախսերի 17,8 տոկոսոը:


Երրորդը երկրի պաշտպանության ծախսերն են' 190 մլրդ 391 մլն դրամ, որոնք ավելացել են 4,5 տոկոսով: Պաշտպանության ծախսերը պետբյուջեի բոլոր ծախսերի 16,3 տոկոսն են կազմում:


Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայութան հրապարակած տեղեկատվությունից:

 

 

Կարինե Առաքելյան