Անկախ ամեն ինչից՝ լավ ու վատից, ճիշտ ու սխալից, մի բան պետք է, այնուամենայնիվ, ըստ արժանվույնի գնահատել: Այո, կանխվեց, թե ինչ կանխվեց, յուրաքանչյուրիս տրամաբանության, երևակայության հորիզոններում է: Ամեն մի մեկնարկած գորընթացից, դրա զարգացումներից լինում են գոհ և դժգոգ, կողմնակից և հակառակորդ, նաև պասիվ, նաև պղտոր ջրում ձուկ որսացող...
Փառք Աստծո, բոլորիս հետաքրքրող գործընթացի՝ նման եղանակով արգելակման պայմաններում դժգոհներն ու տուժողներն անհամեմատ քիչ են, քան կարող էին լինել, եթե...
Երևույթը մի նշանակություն ևս պետք է ունենա, բայց արդեն ապագայի համար. այն պետք է ուսանելի լինի, ինչու ոչ, օրնաչափության, «սովորույթային նորմի» վերածվի: Ամեն ոք իր հավակնությունները ներկայացնելիս պետք է սթափ լինի, հստակ, իրատեսորեն հաշվարկի, հաշվարկի ոչ թե այն, թե ինչ ձեռք կբերի, այլ այն՝ ինչ կկորցնի...և այսպես պիտի լինի ամենուր, բոլոր ոլորտներում...
Արմեն Պետրոսյան