Հնդկացի միլիոնատեր Սանջայ Հինդուջան Անգլիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ժառանգորդ է: Նա ամուսնացել է դիզայներ Անու Մահթանիի հետ: Երեք օր տևած հարսանիքն անց է կացվել Պիկոլա լճի վրա գտնվող պալատում (Հնդկաստան): Հարսանիքի համար ծախսվել է շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար:
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել 16 000 հյուրեր, որոնց շարքում նաև Ջենիֆեր Լոպեսը և Նիկոլ Շերզինգերը: Աստղերից յուրաքանչյուրին վճարել են մեկ միլիոն դոլար իրենց կատարումների համար: Օդանավակայանում վայրէջք է կատարել 208 մասնավոր ինքնաթիռ, որոնք հյուրերին հասցրել են արարողությանը: