Մակարոնեղենը վտանգավոր է կնոջ առողջության համար: Նման եզրակացության են եկել Միլանի օնկոլոգիական ինստիտուտի մասնագետները՝ հիմնվելով կատարված փորձի վրա:

Նրանք 47 հազար կանանց ու տղամարդկանց նույն դիետան են նշանակել՝ սպիտակց հաց և մակարողնեղեն, այնուհետև հետևել են, թե ինչ է տեղի ունենում կանանց և տղամարդկանց առողջության հետ:

Պարզվել է, որ կանայք մեծ արագությամբ սկսել են քաշ հավաքել, տղամարդկանց քաշը՝ չի փոխվել: Բացի այդ կանանց մոտ երկու անգամ մեծացել է սրտանոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը: Խնդիրն այն է, բացատրում են մասնագետները, որը մակարոնը արագ մարսվող ու ներծծվող մթերք է, ինչը խախտում է օրգանիզմում շաքարի մակարդակը: Բացի սա, օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ էստրոգեններ արտադրելը, ինչը նույնպես վնասակար է առողջությանը:



Մասնագետները նշում են, որ կանայք պետք է հրաժարվեն բարձր կարգի մակարոնեղենից, որոնք պատրաստված են սպիտակ բարձր կարգի ալյուրից, փոխարենը կանայք կարող են ուտել ցորենի պինդ տեսակից պատրաստված մակարոններ: Դրանք ըստ մասնագետների օգտակար են, քանի որ պարունակում են բջջանք, փակում են ախորժակը և չեն ծանրաբեռնում մարսողական համակարգը:

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս մակարոնեղենը չուտել նոր եփված վիճակում, այլ սպասել, որ այն սառչի, այնուհետև տաքացնել և նոր ուտել: