Էբոլայի համաճարակը չի նահանջում, չնայած վերջերս հրապարակված տվյալների համաձայն, վարակվածների և մահացողների թիվը փոքր-ինչ նվազել էր: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության վերջին տվյալի համաձայն ձետրվարի 13-ից մինչև այժմ վարակվածների թիվը հասել է 183-ի, իսկ մահացածներինը 100-ի:
Համաճարակի սկսվելուց ի վեր Սիեր Լեոնեյում, Գվիենայում և Լիբերիայում մահացել է 9353 մարդ, իսկ վարակվել է 23 հազար 182 մարդ:
Վերջին կանխատեսումները լավատեսության առիթ էին տալիս, սակայն էբոլան շարունակում է կյանքեր խլել:
Վերոնշյալ երեք պետությունների ղեկավարները անցյալ շաբաթ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ աշխարհին կոչ անելով աջակցել Աֆրիկական պետություններին համաճարակի դեմ պայքարում: Հայտարարության մեջ նշվում էր, որ չնայած ձեռնարկվող միջոցներին մարդիկ շարունակում են մահանալ ու ու նորերը՝ վարակվել: