1. Սկսենք հին, ավանդական մեթոդից. կնոջ առաջ ծնկի իջեք, մի ձեռքում վարդը, մյուսում մատանու տուփը և խնդրեք նրան ձեր կինը դառնալ: Այս դեպքում վայրը որևէ նշանակություն չունի:


2. Նրան ռեստորան հրավիրեք, նախօրոք պայմանավորվեք մատուցողի հետ, տվեք նրան մատանին և խնդրեք, որ տեղադրի քաղցրեղենի մեջ: Բայց զգույշ եղեք, որ ձեր ընկերուհին այն կուլ չտա:


3. Թատրոն գնացեք, նախօրոք պայմանավորվեք ադմինիստրացիայի հետ, որ ձեզ թույլ տան ներկայացման ավարտից հետո բեմ բարձրանալ: Իսկ բեմում արդեն առաջարկության ձևը ձեր երևակայությանն ենք թողնում:


4. Աշխատանքային օրվա ամենաթեժ պահին հայտնվեք նրա աշխատավայրում՝ ծաղկեփնջով, մատանիով և մի շիշ շամպայնով Смайлик «smile» Աղջիկները սիրում են խենթ արարքներ:


5. Աղջկա տան մոտ պատուհանի տակ' բակում, կամ եթե պատուհանը փողոցի կողմից է' փողոցին կավիճով գրեք նրա անունը և «կամուսնանա՞ս ինձ հետ»:


6. Զանգեք որևէ ռադիոկայան և նրանց ձեր ամուսնության առաջարկի տեքստը թողեք, ու խնդրեք, որ հաղորդման ժամանակ հնչեցնեն այն որևէ երգի հետ: Բայց արեք դա, եթե հաստատ գիտեք, որ այդ պահին ձեր ընկերուհին լսելու է այդ ռադիոկայանը:


Շարունակությունը՝ այստեղ