«Ռոյթերսի» թղթակցուհի Մարգարիտա Անտիձեն հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին ՀՀ նախագահի որոշման կապակցությամբ նույն լրատվական գործակալության կայքում հրապարակած նյութում նշում է, որ արձանագրությունների հետ կապված «գործընթացն արգելափակվել էր երկու կողմերում ազգայնականների կողմից»:
Մեղմ ասած, շատ կասկածելի և անհիմն պնդում է, եթե հաշվի առնելու լինենք, որ հայկական կողմից գործընթացն ընդհանրապես չի արգելափակվել, այլ անցել է պայմանավորվածություններով նախանշված բոլոր փուլերով, մինչդեռ թուրքական կողմից գրեթե բոլոր խոչընդոտները հարուցել են առաջին հերթին հենց գործող իշխանությունները:
Նման արհեստական համահավասարեցմանն ուղղված քարոզչական մեքենայություններն արդեն ուղղակի ծիծաղ են հարուցում իրենց պարզունակությամբ և ամենևին չեն նպաստում որևէ հաշտեցման:
Վարդան Ոսկանյան