Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը աճել է 3,75%-ով : Նախկին 6,75%-ից այն հասել է 10,5%-ի:

Բարձրացման որոշումը կապված է ԱՄՆ-ում տոկոսադրույքների հնարավոր բարձրացմամբ, որը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել մեր երկրում գնաճի մակարդակի վրա:

Բնականաբար կարճաժամկետում այս քաղաքականությունը կտա իր արդյունքը, սակայն բիզնեսը ամեն ինչ երկարաժամկետ հեռանկարներում է տեսնում, և պետք է այդ տրամաբանությամբ շարժվենք: Այս տարի տնտեսական աճ ապահովելու համար պետք է տնտեսության մեջ աստիճանաբար մեծացնել դրամական զանգվածը, որը պետք է ապահովի Կենտրոնական Բանկը:

 

 

 

Երկարաժամկետում վերաֆինանսավորման տոկոսադրույքը և պահուստավորման նորման պետք է իջեցնել: ԿԲ-ը կարող է գնել ամեն ինչ՝ պարտատոմսեր, արժեթղթեր, դրանով շուկան դրամով հագենում է: Իսկ Ֆիննախը թողարկում է պարտատոմսեր, որոնք պետք է հոսեն դեպի երկրորդական շուկա, այնտեղից էլ ԿԲ-ը գնում է դրանք: Այսինքն, փողի առաջարկը մեծանում է, այն հոսում է իրական սեկտոր:

Եվ եթե այն հոսի արժույթի շուկան, բերելով ազգային արժույթի արժեզրկման ռիսկերի, ապա որքան էլ զարմանալի է, դա այնքան էլ վտանգավոր չի: Դա կնպաստի ներքին պահանջարկի աճին և ձեռնարկությունները կմեծացնեն իրենց ծախսերը, տոկոսադրույքները կընկնեն, փողը կէժանանա և տնտեսությունը որոշակի աշխուժացում կապրի:

 

 

 

 

 

 

 

 


Գոռ Մարկոսյան