ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների ետկանչը խիստ կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատշաճ նշելու և հայկական կողմի վճռական կեցվածքի հաստատման առումով: ՀՀ նախագահի այս քայլը ի չիք դարձրեց թուրքական կողմի այն սուտը՝ ուղղված միջազգային հանրությանը, թե իբր «Ցեղասպանության փաստը ճանաչելով մեծ երկրները միայն խանգարում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»...

 

 

Միաժամանակ թուրքա-ադրբեջանական կողմի համար պարզ կդառնա նաև, որ սահմանների փակումը և նախապայմանների լեզվով խոսելու մարտավարությունը միանշանակ չաշխատեց և արդյունք չտվեց ու չի էլ տալու, և որ թուրքա-ադրբեջանական կողմի միակողմանի ցինիկ պահվածքը միանշանակ արժանանալու է անհրաժեշտ հակահարվածի, և որ հայկական կողմը երբեք միակողմանի զիջումների չի գնա...

 

 

 


Մուշեղ Խուդավերդյան