Նուբար Փաշա
1825-1899
Ծագումով արցախցի Նուբար Նուբարյանը ծնվել է 1825 թ. Զմյուռնիայում /Իզմիր/: Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում, որից հետո տեղափոխվել է Ալեքսանդրիա եւ անցել պետական ծառայության: Եղել է Եգիպտոսի առաջին վարչապետը։ Զբաղվել է նաեւ հայության քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով։
1878 թ. կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին։ Նուբար Փաշայի անունով փողոցներ են անվանակոչվել Կահիրեում ու Ալեքսանդրիայում։ Հայ ազգային գործիչ, մեծ հայրենասեր Պողոս Նուբար փաշան նրա որդին էր։:
Նկարում՝ Նուբար Նուբարյանի արձանը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: