Ցավոք : Ցավոք չունեմ լծակներ երկրումս մոլեգնող ու սաստկացող ատելության մթնոլորտը վերացնելու: Չունեմ ոչ միլլիոններ, ոչ կուսակցություն, ոչ ԶԼՄ, ոչ պաշտոն, որ մի բան անեմ, որ իրար չատեն տարբեր բնակավայրերում ապրելու համար, տարբեր կուսակցությունների համար, իրար չատեն քաղաքական գործիչները, ազատամարտիկները, լրագրողները, պարզապես իմ հայրենակիցները: Կարծես տեսնում եմ, որ տունս այրվում է, բայց ես ջուր չունեմ:

 

 

 

Տիգրան Մկրտչյան