Մինչ մենք, հայաստանցիներս, թեժ վիճաբանություն ենք ծավալել վերջին քաղաքական զարգացումների շուրջ ու հաճախ գոտկատեղից ներքեւ հարվածներ ենք հասցնում միմյանց, քաղաքակիրթ աշխարհը, բնականաբար, գոտկատեղից ներքեւ չի իջնում, այլ վիճաբանում է հենց գոտկատեղի մասին... Դերասանուհի Լիլի Ջեյմսի գոտկատեղի մասին... Մարտի 27-ին ողջ աշխարհում մեծ էկրան է բարձրանալու ՙՄոխրոտիկը՚ դիսնեյան նոր ֆիլմը... Թրեյլերը արդեն հրապարակվել է՝ հեսա կդնեմ լինքը...

 

 

Բայց նախ նայեք այս լուսանկարներին՝ աջ կողմում՝ դերասանուհին է՝ կինոնկարի շնորհանդեսի ժամանակ... Ձախ կողմում՝ նրա հերոսուհին է՝ Մոխրոտիկը... Համաշխարհային վեճն էլ հենց այս մասին է՝ այս համակրելի կնոջ գոտկատեղը ֆիլմում հատուկ էֆեկտների մջոցով սեղմե՞լ են, թե ոչ... ՙԴիսնեյ փիքչերս՚ ստուդիան պնդում է՝ ոչ մի դիջիթալ տեխնիկա չի կիրառվել... Հավատո՞ւմ եք...

 

 

 

Արմեն Դուլյան