Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ այսօր Իրանի առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Օբամային, որը ընկալվել է որպես պատասխան` ամիսներ առաջ Օբամայի կողմից Իրանի առաջնորդին գրած նամակին:

 

 


Վաշինգթոն պոստի փոխանցմամբ Իրանի առաջնորդի նամակը հարգալից ոճ է ունեցել, բայց բովանդակությունը դեռ մնում է չբացահայտված հանրության համար:
Սպիտակ տունը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել հիշյալ նամակի ստացման լուրը:




Արթին Առաքելյան