Մասնագետները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են համացանցում հիվանդությունների մասին ոչ ճշգրիտ կամ հորինվածքին մոտ տեղեկատվության մասին: Սա կանխելու համար Google ընկերությունը ստեղծում է նոր տեղեկատվական հարթակ՝ Knowledge Graph, որտեղ հետաքրքրվողները կարող են գտնել ստուգված ու ճշգրիտ տեղեկություններ հիվանդությունների , դրանց նախանշանների և բուժման մասին:
Համաձայն Google-ի տվյալների, յուրաքանչյուր որոնողական համակարգում 20-րդ հարցում վերաբերում է առողջությանը և հիվանդություններին և որպեսզի օգտվողները խուսափեն մոլորություններից, այս հարթակը հարցման հետ միասին բերելու է նաև տվյալ հիվանդության մասին ստուգված մասնագետների կողմից հաստատված ու ապացուցված տեղեկատվություն՝ դիագրամների ու մասնագիտական գրքերի մեջբերումներով: