«Տղամարդիկ լուրջ հարաբերությունների պատրաստ հալալ կաթնակեր աղջիկներին են սիրում»,- հայտարարում է Մարինեն: Իսկ իր լուրջ մտադրությունները նա ցուցադրում է արդեն երրորդ հանդիպման ժամանակ: «Դու ի վիճակի ե՞ս ընտանիք պահել»,- հարցնում է նա: «Ի՞նչ պլաններ ունես ամռան համար: Երևի Վրաստան կգնանք: Ասում են' այնտեղ այդքան էլ թանկ չէ»: «Երեխաների սիրում ե՞ս: Իսկական տղամարդիկ սիրում են երեխաներին»: Իսկական տղամարդը շտապ սկսում է սրճարանի վթարային ելքը փնտրել:
Հետևություն
Անգամ եթե դու, ասենք, պատրաստվում ես ողջ կյանքդ նոր ծանոթիդ հետ անցկացնել, պետք չի բարձրաձայնել մտքերդ: Եվ բանն անգամ այն չէ, որ կարող ես վախեցնել դիմացինիդ, այլ այն, որ նա դեռ պետք է շատ ջանք թափի, որպեսզի արժանանա քո կողքին գտնվելու պատվին, հասկանում ե՞ս:
Ամբողջական՝ հոլովակում