Շատերն են սովորեցնում, թե ինչպես ծանոթանալ կնոջ հետ, ինչպես ժամադրել և այդպես շարունակ… Բայց հաճախ պետք է սովորեցնել, թե ինչ չպետք է ասել նրան: Բերանը փակ պահելով' կարելի է խուսափել շատ սխալներից:


1. «Կարո՞ղ ենք մի օր միասին դուրս գալ» կամ «Կգա՞ս հանդիպենք» կամ«կարելի՞ է ծանոթանալ»


Չէ’, չի կարելի…


Կինը ցանկանում է լինել հավասարակշռված և առաջնորդի հատկություններով օժտված տղամարդու կողքին և ոչ այնպիսի մեկի, ով թույլտվություն է հարցնում նրան ժամադրելու համար: Երբեք չհարցնե՛ք կնոջը' արդյոք կարող եք նրան որևէ տեղ հրավիրել. ուղղակի ժամադրե՛ք նրան, բայց կատարե՛ք այդ քայլը ինքնավստահ: Ընդհանրապես ընտրեք օրիգինալ վայր' կնոջ հետաքրքրասիրությունը շարժելու համար: Այդպես ավելի հավանական է, որ մերժում չեք ստանա: «Որոշել եմ սալսայի դասերի գնամ, բայց պարող ծանոթ չունեմ: Քեզ երբվանի°ց հարմար կլինի» կամ ուղղակի «Մի հատ հետաքրքիր բան եմ սարքել հատուկ քո համար: Ե°րբ ես գալիս' տեսնես»: Կարևոր է, որ ձեր հարցադրման մեջ ոչ թե թույլտվություն խնդրեք, այլ հարցնեք վայր կամ ժամ այնպես, ասես դրական պատասխան արդեն ստացել եք:


Շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ