Յուրաքանչյուր տղամարդ արժանի է իր կնոջը, և հակառակը: Հարցումների արդյունքներից կարելի է անել հետևյալ հետևությունները' կինը պետք է այնքան խելացի լինի, որ տղամարդը հավատա, թե կինը խելացի է: Իսկ ինչու չխաբել տղամարդկանց, սիրելի կանայք: Չէ որ դա շատ հեշտ է: Չէ որ նրանք խելացի գրքեր չեն կարդում, հոգեբաններին որ գյուտերի մասին տեղյակ չեն, իսկ կանայք միշտ տեղեկացված են: Այն ամենից հետո, երբ կուսումնասիրեք տղամարդկանց և ուժեղ, և թույլ կողմերը, նրանց գրավելը իրենից դժվարություն չի ներկայացնի:


Տղամարդիկ կարծում են, որ կինը պետք է լինի խնամված և միաժամանակ չանցկացնի երկար ժամանակ լոգարանում: Նրանց կարծիքով կինը պետք է լինի ճկուն շփման մեջ և կարողանա իրեն ճիշտ դրսևորի: Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ կանայք կրծում են եղունգները: Կան տղամարդիկ, ովքեր նյարդանանում են, երբ տեսնում են այն արժանիքները, որոնցով բնությունը օժտել է կանանց:


Իհարկե տղամարդիկ միայն արտաքին գեղեցկության չեն ուշադրություն դարձնում: Ամենալավ ձևով տղամարդկանց աչքերով արտահայտվել է կինոդերասան Ալեքսանդր Աբդուլովը. «Սեքսուալությունը կախված է բուրմունքից, հպումներից, գիտակցությունից: Կան կանայք, երբ հպվում ես սկսում ես ցնցվել, բայց նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան չկա, իսկ մյուսը ուղղակի իդեալ է, հրաշալի ֆոտոմոդել, բայց քեզ չի ձգում»:

 

Շարունակությունը՝  այստեղ