Անարյուն իշխանափոխություն կատարելու ամենակարևոր գործը բանակի և ոստիկանության հետ լեզու գտնելն է։ Ըդդիմադիր հատվածը պիտի կարողանա դա կատարել։ Բարձր հրամանատարության վրա հույս դնել չի կարելի։ Նրանք արդեն գնված են ՀՀԿ-ի կողմից և քիչ հավանական է որ դեմ դուրս գան ՀՀԿ-ին ու ՍՍ-ին։ 
Կարծում եմ պիտի գնալ գնդապետների ուղղությամբ, գնդերի հրամանատարական կազմի հետ պիտի բանակցել ու ապավինել նրանց արդարամտությանը։ Այսինքն միայն միջին և ցածր օղակների հետ պիտի գործ բռնել։ 
Նույն բանը կասեմ նաև պետական պաշտոնյաների մասով։ Պիտի գնալ համագործակցության միջին ու ցածր մակարդակի պետական պաշտոնյաների հետ։ Նրանք շատ են և իրական գործուն ուժը նրանց ձեռքում է։
Պետք է կազմակերպել նաև ժողովրդին։ Ժողովուրդը միայն որպես օժանդակ ուժ և հենարան, բայց երբեք որպես կռվող ու զոհվող։ 

 


Իշխանափոխություն կկատարվի եթե ժողովուրդը մասսայաբար կանգնի ընդդիմադիրների կողքին, իսկ ուժայինները զերծ մնան ուժ կիրառելուց։ Սա է իշխանափոխության մեզ ձեռնտու մեթոդը այսօրվա խառը միջազգային դրության պայմաններում։ 
Ամեն ինչ պետք է ավարտված լինի մինչև մարտի կեսերը։ Ժամանակավոր իշխանությունը այդ ընթացքում արդեն պիտի ձևավորված լինի։ Նա կանցկացնի Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները և ձեռնամուխ կլինի երկրում ընտրությունների միջոցող նոր իշխանության ձևավորմանը գարնան վերջին և ամառվա սկզբներին։



Համլետ Աբրահամյան