Այսօրվա խառը լրահոսում անտեսվեց ու առանձնապես վերլուծության չենթարկվեց ՀԱԿ ու Ժառանգության ղեկավարների՝ ԲՀԿ կենտրոնական շտաբում (Կանյաչնիում) ունեցած հանդիպումները ԲՀԿ-ի տնօրենի հետ:
Նախ, այսօր փոքր ինչ դժվար է «Ժառանգություն» կուսակցություն համարել, քանի որ կուսակցություն խորհրդանշող ատրիբուտներից բացի ոչինչ չի մնացել նախկին Ժառանգությունից: Ժառանգության ներկայացուցիչները կարծես թե գաղափարական կորուստներ չունեն, սակայն կուսակցությունը որպես այդպիսին նրանց միավորող կառույց չէ:
Յուրաքանչյուրն արտահայտում է իր քաղաքացիական դիրքորոշումը, մի մասն անցել է ակտիվիստի կամ վերուծաբանի «կարիերային», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպես միշտ անկանխատեսելի է ու անհասկանալի, էլ չասած, որ կուսկացության որոշ վառ ներկայացուցիչներ մեղմ ասած չեն ողջունում առաջնորդի՝ ԲՀԿ-ի հետ ունեցած կիսամտերմիկ կապը:

 


ՀԱԿ-ն ապրում է իլյուզիաներով ու այսօր նախկին ՀԱԿ-ից միայն մի քանի տասնյակ կիսաֆեյսբուքային ռոմանտիկներ են մնացել, որոնք բացի ՀԱԿ-ին սպասվող «վառ ապագայից» սրտանց հավատում են կամ իրենք իրենց ստիպում են հավատալ ԲՀԿ-ի հետ հաջող ամուսնությանը: Ինչ խոսք, դա ՀԱԿ-ի վերջին շանսն է հաջորդ ընտրություններին միասնական ցուցակով ԱԺ մուտք գործելու, եթե իհարկե ժամանակից շուտ «չքցվեն»:
Եռյակն այսօր նմանվել է գերատեսչության, որտեղ կանտոռայի ղեկավարը, Նիկոլայիչը սովետական բնույթի ժողովներ է անում՝ բաժնի պետերի՝ Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆու մասնակցությամբ:

 

 

 


Արման Ղարիբյան