ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հայտարարությունը և այնտեղ հնչեցված գրեթե բոլոր մտքերը չափից դուրս վտանգավոր են, և կարող են լուրջ սպառնալիքներ ստեղծել մեր պետության, մեր քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի անվտանգության ու խաղաղության խաթարման, տեսանկյունից:


Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Ծառուկյան, կարծես, լավ չի գիտակցում իր արտահայտած մտքերի, ապա և դրան համապատասխան հաջորդական քայլերի իրականացման ելակետը. դրդել ժողովրդին պայքարի, իշխանափոխության, համազգային մոբիլիզացիայի՝ նպատակ ունենալով, ինչպես ինքն է ասում, «ազատվելու չարիքի այս իշխանությունից», այս ամենը բավականին պատասխանատու որոշում է, և հիշյալ հայտարարության հեղինակը պետք է պատրաստ լինի նաև կրելու այդ պատասխանատվությունը:


Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ արդյունքը ինչպիսին էլ լինի, ընթացքը լինելու է շատ ծանր և բարդ՝ հնարավոր բոլոր հետևանքներով:


Ու թող այնպես չստացվի, որ Ծառուկյանը կարևոր պահին հավաքի իրերը և փորձի փախչել այդ պատասխանատվությունից: Ի դեպ, չի բացառվում նաև այդ տարբերակը, քանի որ վերջինս այդ հնարավորություններն ունի, թե՛ ֆինանսական և թե՛ մյուս առումներով:


Այնպես որ մեր ժողովուրդը պետք է ծանրակշիռ դիրքորոշում որդեգրի և մտածված գործի, այլապես կարող ենք բախվել լուրջ ճգնաժամի, ինչն էլ առանց այդ էլ սուղ պայմաններում ապրող մեր քաղաքացիների համար կլինի կործանարար:


Հ.Գ. Եթե ստացվի այնպես, որ Ծառուկյանը բոլոր դեպքերում վարվի այնպես, ինչպես ինքն է պատրաստվում, այսինքն գնալ կոշտ առճակատման, ապա բոլոր հետևանքների համար գլխավոր պատասխանատուն լինելու է ինքը:

 

 

Վաչագան Գևորգյան