1. Գրեք, թե ինչու ձեր սիրավեպը չստացվեց, և ինչու դուք երջանիկ չէիք, և պահեք այդ ցուցակը ձեզ մոտ: Կարդացեք այն, երբ սկսում եք կարոտել նրան և մտածում, թե որքան կատարյալ էր նա: Մենք բոլորս էլ ավելի ռոմանտիկ երանգ ենք հաղորդում այն սիրուն, որ մի ժամանակ տածել ենք: Անցյալում ոչինչ չի փոխվում, սակայն կարող է փոխվել անցյալի հանդեպ մեր մոտեցումը:


2. Սովորեք տարբերակել սերը, կիրքը և կապվածությունը: Ես կասեի, որ սերը կապվածության խորը դրսևորում է, սակայն դրանք կարող են իրարից տարբեր լինել մի շարք պատճառներով: Օրինակ' եթե կիրք եք զգում ինչ-որ մեկի հանդեպ, դա դեռ չի նշանակում, որ կցանկանաք նրա հետ անցկացնել ձեր ողջ կյանքը: Նորմալ է, երբ Դուք կիրք կամ կապվածություն եք զգում ինչ-որ մեկի հանդեպ: Կարևորն այն է, որ չդառնաք Ձեր կրքի գերին:


3. Գիտակցեք, որ ամենակարևորն այն չէ, որ Դուք Ձեզ լավ զգաք սիրային հարաբերություններից: Կարևորն այն է, որ դրանցից դասեր քաղեք Ձեզ համար: Ստեղծեք գեղեցիկ սիրային պատմություն, սակայն եթե տեսնում եք, որ դրա ավարտը լինելու է ողբերգական, ապա կանգ առեք ժամանակին: Փորձեք առավելագույնս շատ պտուղներ քաղել ձեր հարաբերություններից: Սովորեք Ձեր սխալների վրա: Մենք սովորաբար հարաբերությունները բնորոշում ենք իբրև լավ, կամ վատ, կամ ահավոր, բայց անկախ ամեն ինչից' մենք ձգտում ենք մի քիչ ավելի երկար ձգել դրանք:


4. Խզեք բոլոր տեսակի կապերը: Հիանալի կլինի, եթե ինչ-որ մի օր ձեզ հաջողվի պարզապես ընկերներ լինել: Սակայն քանի դեռ ձեր զգացմունքները չեն մարել, դուք պետք է որոշակի հեռավորություն պահպանեք: Սա շատ կարևոր է: Եթե նա գրանցված է ինչ-որ սոցիալական ցանցում, մի այցելեք նրա էջը: Եթե ընդհանուր ընկերներ ունեք, ձեր ընկերներից մի հետաքրքրվեք նրա մասին: Ձեզ ժամանակ է պետք նրան մոռանալու համար:


Շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ