Երեկ երեկոյան տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի իրադարձություն: ՀՀԿ Խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որտեղ անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործունեությանը:


ԲՀԿ-ն դրանով վերջնականապես մտնում է ընդդիմադիր դաշտ: Եթե նախկինում գործում էր «ոչ իշխանական», «այլընտրանք» ապաքաղաքագիտական տերմինները, այժմ դրանք վերացվում են: Հայաստանի ներքաղաքական դաշտի վերաձևման առումով ամենակարևոր փոփոխությունը կարելի է այն համարել, որ այսուհետ արդեն քաղաքական ուժերը բաժանվում են դասական դասակարգմամբ' կամ իշխանական, կամ ընդդիմադիր հատվածների: Այսինքն' «այլընտրանք» կոչվող հորինված դասակարգումը վերացվում է:


Հիմա, թե ինչպիսի ուղի է ընտրելու ԲՀԿ-ն և ինչպես է պատասխանելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը, կերևա առաջիկայում: Բայց, որ ընտրության հնարավորությունները բավական քիչ են ու միմյանցից չափազանց տարբեր, դա' վստահաբար:

 

 

Էրիկ Մելիքյան