Թղթի և ստվարաթղթի թափոններ, գունավոր և սև մետաղների ջարդոն և թափոններ, պոլիմերային նյութերի թափոններ, ապակու և ապակյա իրերի ջարդոն և թափոններ, այդ թվում' գործածության մեջ եղած ապակյա տարաներ, տեքստիլ թափոններ, հանքային և սինթետիկ յուղերի թափոններ, ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ, էլեկտրոտեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների և դրանց մասերի ջարդոն և թափոններ, շինարարական թափոններ, փայտանյութի թափոններ, ռետինե թափոններ:
Կառավարության որոշմամբ այս ապրանքները հաստատվեցին որպես երկրորդային հումք, որոնց ձեռք բերման դեպքում տնտեսվարողներից չի պահանջվելու հիմնավորող փաստաթղթեր, քանի որ այդ ապրանքները ձեռք են բերվում ֆիզիկական անձանցից: Հետեւաբար, տնտեսվարողները կարող են այդ ապրանքների առքն ու վաճառքն իրականացնել առանց փաստաթղթերի:
Կարինե Առաքելյան