Կառավարության այսօրվա նիստում հավանություն ստացան օրենսդրական երկու նախաձեռնություններ, որոնք միտված են գործարար միջավայրի բարելավմանը:
Նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը:
Ստորև ներկայացնում ենք հավանության արժանացած ծրագրերը:
Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը վերացնել և փոխարինել մեր երկրում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով:
Այս որոշումը թույլ կտա տնտեսվարող սուբյեկտների ծախսը կրճատել ավելի քան 80 տոկոսով:
Հավանության է արժանացել նաև «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով կբարելավվեն գործարարության ծավալման պայմանները, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Անի Սանոսյան