Ըստ Ռադիկալիզացիայի և քաղաքական բռնության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICSR) տվյալների «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող օտարերկրացի զինյալների թիվը անցել է 20,000-ը, որը գերազանցում Աֆղանստանի հակամարտությունում 1980-ականներին կռվողների թվին:
Այս տվյալները հիմնականում 50 երկրներից են ստացվել, որոնց կառավարությունները հուսալի տվյալներ են հրապարակել կամ զինյալների թվի մասին կան բավարար տեղեկություններ: Հարավ-արևելյան Ասիայի երկրները հետազոտողների համար շարունակում են կույր կետ մնալ: 5 և քիչ թվով զինյալներ ունեցող երկրները չեն ներառվել:
11,000-ից ավել զինյալների թվով Մերձավոր Արևելքի երկրները շարունակում են հիմնական աղբյուր լինել ԻՊ զինյալների համար:
3,000-ից ավել գրոհային էլ եկել են նախկին ԽՍՀՄ երկրներից:
Ըստ այդմ՝
Ավստրիա 100-150, Բելգիա 440, Դանիա 100-150, Ֆինլանդիա 50-70, Ֆրանսիա 1,200, Գերմանիա 500-600, Իռլանդիա 30, Իտալիա 80, Նիդերլանդներ 200-250, Նորվեգիա 60, Իսպանիա 50-100, Շվեդիա 150-180, Շվեյցարիա 40, Մեծ Բրիտանիա 500-600, Աֆղանստան 50, Ալբանիա 90, Ալժիրի 200, Ավստրալիա 100-250, Բահրեյն 12, Բոսնիա 330, Կանադա 100, Չինաստան 300, Եգիպտոս 360, Իսրայել / Պաղեստին 120, Հորդանան 1500, Ղազախստան 250, Կոսովո 100-150, Քուվեյթ 70, Ղրղզստան 100, Լիբանան 900, Լիբիայի 600, Մակեդոնիա 12, Մարոկկո 1500, Նոր Զելանդիա 6, Պակիստան 500, Կատար 15, Ռուսաստանը 800-1,500, Սաուդյան Արաբիան 1,500-2,500, Սերբիա 50-70, Սոմալի 70, Սուդան 100, Տաջիկստանը 190, Թուրքիան 600, Թուրքմենստան 360, Թունիս 1,500-3,000, Ուկրաինայի 50, ԱՄԷ 15, ԱՄՆ 100, Ուզբեկստան 500, Եմենի 110:
Ըստ այս տվյալների 1000-ից ավել (յուր. երկրից) զինյալներ ԻՊ-ին են միացել Սաուդյան Արաբիայից, Թունիսից, Մարոկկոյից, Հորդանանից, Ֆրանսիա, Ռուսաստանից:
600-ից ավել զինյալ ԻՊ-ին է միացել հարևան Թուրքիայից:
Ցանկում չեն նշվել ադրբեջանցի զինյալները՝ չնայած բազմաթիվ հոդվածներ են հրապարակվում ադրբեջանցի զինյալների մասին, որոնք ԻՊ-ի կողմից են կռվում: Որոշ տվյալների համաձայն ադրբեջանցի գրոհայինների թիվը անցնում է մի քանի հարյուրը:
Նաիրա Սահակյան