Բայց Պուտին հոպարը շատ ծանր ընտրության առաջ է հիմա կանգնած: Մարդը երեւի չգիտի ապրիլի 24-ին ուր գնա՝ Թուրքիա, թե Հայաստան: Թեպետ կարծում եմ ինքն իր ներսում անզուսպ ցանկություն ունի լինելու Թուրքիայում, ուղղակի մտածում է բա ստեղ իրեն վոժդ համարողները ոնց կընդունեն էդ ցանկությունը: Չնայած երեւի ստեղից պետք է Զորի Բալայանը, կամ մեկ ուրիշը, նամակով իրեն հուշի, որ նույնիսկ, եթե ինքը նախընտրի ապրիլի 24-ին լինել Թուրքիայում, միեւնույնն է հայ պուտինասերները դրանից չեն նեղվի ու կշարունակեն ֆեսյբուքի գնդակահարության պատի տակ շարել միայն արեւմտյան երկրների առաջնորդներին: Իսկ ընդհանրապես էն ժամանակ, երբ Հայաստանը պետությունների առաջնորդներին ապրիլի 24-ին Երեւան գալու բանավոր հրավեր հնչեցրեց, դրա հաջորդ օրը՝ որպես ռազմավարական դաշնակից պետության առաջնորդ, առաջինը Պուտինը պտի ընդուներ այդ հրավերը:
Մկրտիչ Իսրայելյան