«Հռչակագրի 3-րդ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը' որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները»:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որևէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար: Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար»:
Իսկ ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին հնչեցրած իր քննադատական հայտարարության մասով ասեմ... Ով ով, բայց նա իրավունք չունի «հայ ժողովրդի միասնական կամքի» մասին խոսելու, քանի որ ինքն էլ Թուրքիայի հետ ընկերանալու կոչեր ա անում առանց էդ նույն կամքը հաշվի առնելու:
Էդ հռչակագիրը պատմական փաստաթուղթ ա ու ինձ համար լրիվ մեկ ա, թե ում կողմից ա դա ընթերցվում: Ինչպես նաև մեկ ա, որ Արցախյան Հերոսամարտի ժամանակ Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
Հ.Գ. Անունների փոփոխությունից որակը չի փոխվում:
Սոնա Կարապետյան