Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) պաշտոնապես նախազգուշացում է տվել մի մասնավոր հեռուստաընկերության այն բանի համար,որ եթերում օգտագործվել է «Աստված» բառը , այլ ոչ թե «Ալլահ» բառը:
Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թուրքիան մահմեդական երկիր է, և այդպիսի արտահայտություններ եթերից կարող է «բացասաբար է ազդել երեխաների վրա Ալլահի ընկալման հարցում»,դրա համար խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է որոշում տալ նախազգուշացում TV2 հեռուստակայաին :
Իսկ երկխոսությունը "vous Les femmes, (Օհ,մենք կանայք) ֆրանսերեն լեզվով հաղորդաշարի մեջ է տեղի ունեցել,որը եթեր է հեռարձակվել հունվարի 28-ին:

 

 


« Թուրքիաի մահմեդական, իսլամական հասարակություններում Ալլահը մեկն է և միակը:Սակայն հեռուստատեսությամբ օգտագործվում է «Աստված » բառը, այլ ոչ թե «Ալլահ»:«Աստված » պետք է օգտագործվի,որքան հնարավոր է քիչ և այն էլ միայն արտոնյալ ժամերին,այսինքն այն ժամերին,երբ ռազմական օբյեկտներում , երեխաները և այլն չեն դիտում հեռուստացույց,քանի որ դա կարող է բացասական հետևանք թողնել հեռուստադիողի Ալլահի ընկալման աշխարհայացքի վրա»,- ասված է նկատողության տեքստի մեջ:
RTÜK նախկինում ևս տուգանել TV2-ին նրա համար, որ երկու կանայք եթերից խոսել են ելակի հոտով պահպանակների մասին:

 

 

 

Կիլիկիա Հայաստան