1.Էքստրավերտները մտերիմ են ոչ բոլորի հետ

Այո, նրանք ի վիճակի են շփվելու և լավ հարաբերություններ պահելու 100-ավորների հետ, բայց իրապես մոտ ընկերները հաշված են: Շրջապատողները հաճախ էքստրավերտի վարքն ընկալում են որպես անսահման անկեղծություն, իսկ դա իրականում այդպես չէ: Զրույցի ընթացքում նրա թված փաստերը սեփական անձի մասին իրականում հասանելի են բոլորի համար: Իսկ իրապես թանկ ու կարևոր ինֆորմացիան բաժին է հասնում փոքրաթիվ մտերիմ մի քանի ընկերոջ:

 

 

2.Էքստրավերտները սիրած մարդու կողքին մշտապես գտնվելու կարիք չունեն

Էքստավերտը կարող է միանգամայն ինքնաբավ անձ լինել: Պարտադիր չէ, որ նա բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով մարդուց սեր ու շփում կորզի: Նա լիովին ի վիճակի է զբաղեցնելու ինքն իրեն ու հաճույք ստանալու միայնությունից: Էքստրավերտն էներգիա է հավաքում բազմաթիվ ու ամենատարբեր մարդկանց հետ շփումից, և հենց դրա շնորհիվ էլ նրա սիրած անձնավորությունը չի դառնում շփման ու հարաբերվելու միակ թիրախը:

 

 

 

3.Էքստրավերտն ու էգոիստը նույն երևույթը չեն

«Նա կպչուն է, երբեք բերանը չի փակում, անվերջ խոսում է իր սեփական անձի մասին». ահա կարծրատիպային կարծիք էքստավերտի մասին: Մինչդեռ եսակենտրոն ու եսասեր կարող է լինել թե ինտրավերտը, թե կամայական այկ հոգետիպ ունեցող մարդ: Ի դեպ, առկա է նույնիսկ ճիշտ հակառակ պատկերը. ինտրավերտը հաճախ արդարացնում է բացառապես սեփական կոմֆորտի մասին հոգ տանելն ինտրավերտ լինելով: Իսկ էքստրավերտը մշտական շփումներ ու հարաբերություններ է կառուցում, ըստ այդմ՝ նրա համար դիմացինի կոմֆորտը հաճախ առաջնային դեր է ստանում:

 

 

4.Էքստրավերտներն ինտրավերտներին լավ են վերաբերվում

Ոչ ոք չի կարող պնդել, որ էքստրավերտն ու ինտրավերտը չեն կարող հաշտ լինել: Հաճախ ինտրավերտն էմոցիոնալ ցնցման կարիք ունի, իսկ էքստրավերտին հաճելի է մեղմ երեկոն սիրած մարդու հետ: Նրանք կարող են սքանչելիորեն զրույց վարել: Պարզապես, նրանցից յուրաքանչյուրը երբեմն «լիցքավորվելու» կարիք ունի՝ ինտրավերտը մեկուսանալով, իսկ էքստրավերտն այլոց հետ շփվելով: Բավական է, որ այս 2 հոգետիպն ունեցող մարդիկ հարգեն լիցքավորման այս տարբերակներն ու հանգիստ վերաբերվեն դրան:

 

 

 

5.Էքստրավերտները դատարկագլուխ չեն

Կա թյուր կարծիք, որ հարուստ ներաշխարհը բնորոշ է բացառապես ինտրավերտներին: Դա նույնն է, որ սխտորի օգտակար հատկանիշները կապվեն նրա սպիտակ գույնի հետ: Էքստրավերսիան չի խանգարում մարդուն կարդալ, կրթվել, բազմակողմանիորեն զարգանալ ու ինտելեկտուալ լինել: Շփման նկատմամբ սերը կամ դրա բացակայությունը բացարձակ կապ չունեն մտավոր ու հոգևոր գիտելիքի հետ:
խմբ. Լ.Քոչարյան