Խոյ


Մշտապես հիացիր նրանով: Մի հուշիր, թե ինչ անի, բայց և մի համաձայնիր իր ասած ամեն ինչի հետ. դա կարող է նրան նյարդայնացնել և զայրացնել: Խոյերը սիրում են իշխել, ուստի նրանց հետ սեքսը կլինի արագ, կոպիտ, բայց շատ կրքոտ: Գրգռիր նրան գլխի մերսումով:


Ցուլ


Սա այն դեպքն է, երբ տղամարդու սիրտ տանող ճանապարհը տանում է ստամոքսի միջոցով: Նրա հետ պետք է սրամիտ ու համբերատար լինես: Ի պատասխան դրա' կպարգևատրվես. ցուլերը կրքոտ և հավատարիմ սիրեկաններ են, բայց այդքան էլ հնարամիտ չեն: Համբուրիր նրա պարանոցը, և նա կխենթանա:


Երկվորյակ


Որպես կանոն, սիրում են զրուցել և խենթանում են, երբ կինն օգնում է իրենց զարգացնել իրենց աշխարհայացքը: Նրանք սիրում են դիմել փորձարկումների և հարմար չեն ամաչկոտ և զուսպ կանանց համար: Կենտրոնացիր նրա ձեռքերի վրա, և արդյունքն իրեն չի սպասեցնի:


Խեցգետին


Ուզում ես Խեցգետնին հաճոյախոսե՞լ: Զգույշ եղի՛ր: Եղիր անկեղծ, առանց արհեստականությունների. խեցգետին-տղամարդիկ մարդուն լավ են ճանաչում: Ապահովիր վստահելի հարաբերություններ և թույլ տուր, որ օգնի քեզ: Ինտիմ հարաբերություններում նրանք ներդնում են իրենց բոլոր զգացմունքները, բայց այդքան էլ նորարար չեն: Իսկ եթե շոյես նրանց կուրծքը, ապա դա կօգնի արթնացնել կիրքը:


Շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ