«Արցախի հարց» որպես այդպիսին, եթե նայում ենք ռազմական տեսանկյունից, գոյություն չունի, քանզի մենք այդ «հարցը» լուծել ենք' ազատագրելով և միացնելով Մայր Հայրենիքին: Եվ ընդհանրապես, Արցախի ազատագրումը պիտի դիտարկենք Հայկական պատմական հողերի վերահավաքման տրամաբանության ներքո, որտեղ գործում է ժամանակագրական այս շղթան.

 

 


1918թ. մայիս - Մայիսյան հերոսամարտերի հաղթանակով ամրագրված տարածքը, դեկտեմբեր - Լոռիի հարցի լուծումը, 1921թ. - Զանգեզուրի պահպանումը, 1992-1994թթ.- Արցախի ազատագրումը…
Հայության հեռահար ռազմավարական նպատակը պիտի հանդիսանա Արևմտյան Հայաստանի, Ջավախքի և Նախիջևանի միացումը, որով միայն կլուծվի Հայոց համահավաք Հայրենիքի վերստեղծման հարցը:

 

 

Լևոն Ստեփանյան