Երբ մարդը քնում է, արտաքին աշխարհի հետ նրա կապը կտրվում է, նա մասամբ կորցնում է սեփական գոյի գիտակցությունը, նրա վրա այլևս չեն ազդում առարկաներն ու երևույթները։ Միայն ուղեղն է շարունակում իր գործունեությունը, ստեղծում անուրջներ ու երազներ։

 

Երազները հիշողության և երևակայության գործունեության արդյունք են։ Դրանց ստեղծման գործում մյուս կարողություններն ու զգացմունքները մասնակցություն չունեն։

 

Երազները իրենց իմաստով գրեթե միշտ համապատասխանում են քնած մարդու հասարակական դիրքին, մտավոր զարգացմանը, ֆիզիկական վիճակին, խառնվածքին ու տարիքին։

 

Երազի գաղտնիքը հասկանալ ձգտող անձանց համար գոյություն ունեն մի քանի կարևոր կանոններ։ Ահա դրանք ՝ 

 

1․ Տեսած երազը պետք է ճիշտ ու մանրամասն պատմել արթնանալուց անմիջապես հետո և պատմել ոչ թե թշնամուն, այլ լավագույն ու խելացի ընկերոջը։

 

2․ Չընկճվել ու չհուսահատվել նույնիսկ ամենասարսափելի երազից, այլ հանգիստ ու համբերատար սպասել դրա իրականացմանը։ Երազները հաճախ ճիշտ հակառակ նշանակությունն ունեն և երջանիկ իրադարձությունների նախագուշակ են հանդիսանում։

 

3․ Երազները լավ հիշելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ փոխել գլխատեղը, այսինքն՝ յոթ օրը մեկ անկողնում գլուխն անել այն կողմը, որտեղ առաջ ոտքերն էին։  

 

Շարունակությունը՝ այստեղ