Այս լուսանկարների հեղինակները մահացել են այն ողբերգական իրադարձությունների հետևանքով, որոնք իրենք անմահացրել են լուսանկարչական ժապավենների վրա։
Ցունամի, 2004 թ.–ի դեկտեմբերի 26, Թաիլանդ
Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ձևավորված ցունամիի ալիքները 300 հազար մարդու կյանք խլեցին։ Զոհվածների թվում էին Ջոն և Ջեքի Քնիլլները' կանադացի ամուսիններ, ովքեր լուսանկարում էին այս եզակի կադրերը։
Օնտակե հրաբխի ժայթքումը, 2014 թ.–ի սեպտեմբերի 27, Ճապոնիա
1979 թ.–ից Օնտակեն դասվում էր հանգած հրաբուխների շարքին։ Բայց անցած տարվա սեպտեմբերին, երբ նրա ստորոտում 300 հոգանոց մարդկանց խումբ էր հավաքվել, սկսվեց ժայթքումը։ Մի քանի տասնյակ լեռնագնացների չհաջողվեց ժամանակին իջնել այնտեղից։ Նրանց թվում էր Իզումի Նոգուչին, ով ցանկանում էր կնոջը ցույց տալու համար լուսանկարել ժայթքող Օնտակեն։
Շարունակությունը՝ այստեղ